Ֆրանսիական Ձգվող Առաստաղները արդեն վաղուց դարձել են տարբեր տիպի տարածքների ձեւավորման ամենագեղեցիկ եվ
արագ տարբերակներից մեկը։ Գոյություն ունեն ձգվող առաստաղների տարբեր տեսակներ` փայլուն, անփայլ,
ֆոտոտպագրված եվ լուսաթափանց։ Լուսաթափանց ձգվող առաստաղները ամենայուրահատուկ եվ գեղեցիկ տարբերակներից
մեկն են։ Ի տարբերություն այլ առաստաղների, լուսաթափանց ձգվող առաստաղները ունեն 55%-ից բարձր
լուսաթափանցելիություն, ինչի շնորհիվ հնարավոր է իրականություն դարձնել շատ հետաքրքիր եվ յուրահատուկ
մտահղացումներ։
Առաստաղ. էյ էմ -ում հանրահայտ MSD ընկերության Պրեմիում դասի ձգվող Էկո առաստաղները էկոլոգիապես մաքուր
են, շնչող, ջրակայուն են եվ կծառայեն երկար տարիներ։
Ի դեպ, այս տիպի առաստաղները կոչվում են ֆրանսիական, ոչ նրա համար, որ արտադրվում են Ֆրանսիայում, այլ
հենց ֆրանսիացիներն են նյութը մշակել եվ հասցրել կատարելության։